ՌՌոզա Խաչատրյան

ՀԱՊԿ համաձայնագրի վավերացումը թույլ կտա հետևել ռազմական տեխնիկայի ձեռքբերման գնագոյացմանը. Բալայան

ՀԱՊԿ համաձայնագրի վավերացումը թույլ կտա հետևել ռազմական տեխնիկայի ձեռքբերման գնագոյացմանը. Բալայան

ԱԺ քննարկում է Կառավարության ներակայացրած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրում փոփոխությունների չորրորդ արձանագրությունը վավերացնելու օրենքի նախագիծը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ներկայացնելով նախագիծը նշեց, որ դրանով նախաստեսվում է դյուրացնել կողմերի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինավորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սպառազինության և ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով ձեռքբերումների դեպքում դրանց մեխանիզմները:

«Արձանագրության վավերացումը հնարավորություն է ստեղծում ՀՀ զինված ուժերի այլ զորքերի, զինավորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների և զորքերի ուժերի տարածաշրջանային խմբավորումների սպառազինելու և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետևել դրանց գնագոյացմանը»,-նշեց Բալայանը:

Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ արձանագրությունը վավերացնելը սպառազինությունը ձեռք բերելու գործում մեր ուժային կառույցներին այդ սպառազինության գնագոյացմանը մասնակցելու հնարավորություն կտա:

«Սա հնարավորությունների ավելացում է և կարծում եմ, որ պետք է այս համաձայնագիրը վավերացնենք, որ սկվսի մեր հնարավորությունների ավելացման գործընթացը վավերացման պահից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում