ԳԳոհար Սիմոնյան

Բուժված է 14 քաղաքացի․ լավ լուր նախարարից

Բուժված է 14 քաղաքացի․ լավ լուր նախարարից

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդեն իսկ կորոնավիրուսից բուժված 14 հոգի կան:

«Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․

✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։

✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»,- գրել է նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում