ՇՇողիկ Գալստյան

Կենսաթոշակները բաժանող «Հայփոստի» աշխատակիցը ապահովված կլինի պաշտպանիչ բոլոր միջոցներով

Կենսաթոշակները բաժանող «Հայփոստի» աշխատակիցը ապահովված կլինի պաշտպանիչ բոլոր միջոցներով

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստի» բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

«Հայփոստի» Երևանի բաժանմունքներում բոլոր բաժանմունքներում փակցված են տեղեկատվական ցուցանակներ, որոնք հուշում են անվտանգության պարզ կանոնները փոստային բաժանմունք այցելելիս՝ մտնել մեկական, հերթում և սպասարկման սեղանից պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն: 

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մեր բնակիչները պատրաստակամ են հետևելու այս կանոններին, քաջ գիտակցում են, որ դրանց կարևորությունն ու սոցիալական պատասխանատվության բարձր զգացում ունեն:

Ինչ վերաբերում է այլ երկրներից ստացված առաքանիներին, ապա դրանք բաժանմունք հասնելուց հետո ախտահանվում են և ստացողներին են տրամադրվում միայն 24 ժամ բաժանմունքում մնալուց հետո, ինչը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը:

Ընդհանուր առմամբ՝ «Հայփոստի» բաժանմունքները շարունակում են աշխատել նույն աշխատանքային գրաֆիկով, սակայն ախտահանված և ավելի անվտանգ պայմաններում, իսկ այսօրվանից նպաստները բաժանվում են բացառապես կազմակերպության աշխատակիցների կողմից առաքումների միջոցով: Նույն գործընթացն իրականացվելու է նաև թոշակների տրամադրման ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում