ՎՎարդան Հովսեփյան

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակը» դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակը» դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020 թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։

Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները և գրությունները կարող են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Գործում է նաև հեռախոսահամար՝ 060 544 994։

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը hետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները, լիազորագիրը:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին:

Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հանդես կգա նոր հայտարարությամբ։

Ստորև ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

1. Լիազորագիր
2. Դիմում՝ հաշվեհամարով
3. Դիմում՝ տարանցիկ հաշվեհամարով

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում