ԳԳոհար Սիմոնյան

Վրացական Մառնեուլի և Բոլնիսի 12 անցակետերը հսկվում են խստորեն և 24-ամյա ռեժիմով

Վրացական Մառնեուլի և Բոլնիսի 12 անցակետերը հսկվում են խստորեն և 24-ամյա ռեժիմով

Վրաստանի կառավարությունը համավարակաբանական բարձր ռիսկի պատճառով՝ արտակարգ իրավիճակի շրջանակներում հաստատված խիստ կարանտինային սահմանափակումներ է մտցրել Մառնեուլում և Բոլնիսում: ՆԳՆ աշխատակիցներն իրավիճակը վերահսկվում են 24-ժամյա ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ այս հատվածներում, գլխավոր ճանապարհների վրա, տեղակայված է 12 անցակետ: Վերահսկվում են նաև ներքին ճանապարհները, որտեղ գտնվում են շարժական անցակետեր: Մշտական ​​վերահսկողություն է իրականացվում նաև բջջային խմբերի միջոցով:

Կարանտինային պայմանները Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետներում նախատեսում են սահմանափակումներ՝ ներառյալ քաղաքացիների ելումուտի մասով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում