Վարչապետի մոտ քննարկվել են գյուղոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը

Վարչապետի մոտ քննարկվել են գյուղոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ քննարկումները: Մասնավորապես, այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված միջոցառումներին:

Քննարկումներին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Ազգային ժողովի տնտեսական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ՝

Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով ի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Մասնավորապես, նշվել է, որ ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումը, սուբսիդավորման միջոցով նպաստել գյուղոլորտի տարբեր ճյուղերի խնդիրների լուծմանն ու հետագա զարգացմանը: Ծրագրի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է, հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքներն ու հնչեցված գաղափարները, վերջնական տեսքի բերել գյուղոլորտի հետ կապված նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներին օժանդակություն ցուցաբերելու շուրջ քննարկումներն առաջիկա օրերին կառավարությունում կշարունակվեն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում