ՎՎարդան Հովսեփյան

Պարետատան սահմանափակումը վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին). Թունյան

Պարետատան սահմանափակումը վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին). Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

«Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը։

«Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել»,- ավելի ուշ հավելել է Թունյանը։

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում