ՎՎարդան Հովսեփյան

Մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ. Ավինյան

Մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության.

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն.

3. Կինոֆիլմերի ցուցադրում.

4. Խաղատներ.

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

«Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»,- գրել է փոխվարչապետ Ավինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում