ՎՎարդան Հովսեփյան

2019 թ. ձեռք բերված ավտոմեքենաների ներմուծման կամ մաքսազերծման խնդիրներով կարելի է դիմել ՊԵԿ

2019 թ. ձեռք բերված ավտոմեքենաների ներմուծման կամ մաքսազերծման խնդիրներով կարելի է դիմել ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019 թ. ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019 թ. գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։

Ընդ որում՝ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են ՀՀ ՊԵԿ կամ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն դրական պատասխան չեն ստացել։ 

Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019 թ. ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում