ԳԳոհար Սիմոնյան

Մարտի 21-ից Վրաստանում թռիչքներ կիրականացնի միայն «Վրացական ավիաուղիները»

Մարտի 21-ից Վրաստանում թռիչքներ կիրականացնի միայն «Վրացական ավիաուղիները»

2020 թվականի մարտի 21-ից Վրաստանի և արտասահմանի երկրների միջև դադարեցվում են ավիաչվերթները: Դրանք կիրականացնեն միայն «Վրաստանի ավիաուղիները»: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, տեղեկություն է տարածել Վրաստանի ԱԳ նախարարությունը, հավելելով, որ նշված որոշումը կայացվել է վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:

Բացի այդ, կայացվել է մեկ այլ որոշում, ըստ որի՝ անկախ այն բանից, թե որ երկրից են վերադառնում Վրաստանի քաղաքացիները հայրենիք, նրանք անմիջապես կտեղափոխվեն կարանտինային գոտի և կլինեն բժիշկների հսկողության տակ:

Կարանտինային գոտիներ կձևավորվեն նաև Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում