ԳԳոհար Սիմոնյան

Իրանական 1399-ը դժվարությունների, բայց նաև «արտադրական թռիչիքի տարի էր». Ալի Խամենեիի Նովրուզի ուղերձը

Իրանական 1399-ը դժվարությունների, բայց նաև «արտադրական թռիչիքի տարի էր». Ալի Խամենեիի Նովրուզի ուղերձը

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նովրուզի՝ իրանական Ամանորի առիթով հանդես է եկել ուղերձով և իրանական 1399 թվականը, որ համընկնում է մեր 2020-ին, որակել է դժվարությունների ու միաժամանակ՝ «արտադրական թռիչիքի տարի»: Այս մասին հաղորդում է Pars գործակալությունը, հավելելով որ Իրանի առաջնորդի խոսքով՝ «այդ թռիչքը պետք է շոշափելի տարբերություն առաջացնի մարդկանց կյանքում»:

Խամենեին նշել է, որ այս տարի Նոռուզը համընկել է  Մուսա էբնե  Ջաֆարի նահատակության տարելիցի հետ,  խաղաղություն է մաղթել նրա հոգուն և շնորհավորել իրանցիների ու Նոռուզը նշող բոլոր ազգերի Նոր տարին:

Ցավակություն հայտնելով անցած տարի զոհված բոլոր նահատակների՝ ներառյալ գեներալ «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ Մուհանդեսի և խոցված ինքնաթիռի բոլոր զոհերի ընտանիքներին, Այաթոլլա Խամենեին նշել է, որ իրանցի ժողովուրդը պատվով դուրս կգա փորձություններից:

«Անցած տարին սկսվեց ջրհեղեղով և ավարտվեց կորոնավիորսւի տարածմամբ: Բացի այդ, 1398-ին տեղի ունեցան երկրաշարժեր ու խստացվեցին հակաիրանական պատժամիջոցները... Բայց խնդիրներն ու խոչընոտները հաղթահարելը  կոփում է ժողովրդին,  օգնելով նրան հզորանալ ու  ձեռք բերել հեղինակություն: Մեր ժողովուրդը մինչ այժմ պատվով հաղթահարել է բոլոր փորձությունները և կշարունակի այդպես վարվել...Պատժամիջոցները, խնդիրների ու վնասների հետ միասին, մեզ ստիպեցին մտածել երկրի կարիքները ներքին հնարավորություններով ապահովելու մասին, և մենք շարունակելու ենք ընթանալ այդ ուղով»:

------

Խմբ. կողմից - 1lurer.am-ը շնորհավորում է Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի կապակցությամբ և մաղթում, որպեսզի մեր հարևան երկիրն արագ հաղթահարի իր բոլոր դժվարությունները: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում