ՀՀ-ում կորոնավիրուսի վարակակիր 4 անձանց մոտ նաև թոքաբորբ կա. ԱՆ խոսնակ

Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ, ժամը 19:00-ի տվյալներով, թոքաբորբ է առկա: Հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:









