ՆՆարե Ոսկանյան

Գուդաուրի-Կոբի փակ հատվածը երթևեկելի կլինի. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Գուդաուրի-Կոբի փակ հատվածը երթևեկելի կլինի. Վրաստանում ՀՀ  դեսպանություն

Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից:

 

Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում, և այդկերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի։

 

Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար տրանպորտային միջոցների համար, ապա նաև՝ բեռնատարների համար։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում