Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում տարածել է հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդների մասին տեսանյութ, որում նշվում է՝
- հնարավորության դեպքում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը.
- ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո.
- հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը.
- մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք.
- հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում).
- մի՛ դիպեք ձեր երեսին, նախքան ձեռքերը լվանալը.
- անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափեք շատ ուղևորներ տեղափոխելուց:










