Բիզնեսի ստուգումները նվազագույնի են հասցվել

Բիզնեսի ստուգումները նվազագույնի են հասցվել

Հանրապետության տնտեսվարողների համար այս շաբաթ ուրախալի լուր ուներ կառավարությունը. մինչեւ տարեվերջ որեւէ տեսուչ՝ առանց լուրջ հիմքի կամ ահազանգի չի կարող մտնել ձեռնարկություն եւ ստուգում կատարել: Խոսքը չի վերաբերում մանկապարտեզների, դպրոցների ՝ անվտանգ սնունդ մատակարարելու, հիգիենայի կաննոնները պահպանելու, գազալցակայանների անվտանգությունն ապահովելու վերահսկողությանը: Ստուգում կարող են կատարել միայն հարկայինն ու մաքսայինը, այն էլ բարձր ռիսկայնության ձեռնարկություններում։ Վարչապետը հորդորել է ֆինանսների նախարարությանը վերանայել ռիսկայնության չափորոշիչները՝ ստուգումները նվազեցնելու նպատակով:

Ներկայում էլ ստուգումներ իրականացվում էին բացառապես ստուգաթերթերի առկայությամբ: Եվ կառավարության վերջին նիստում պարզվեց, որ ամբողջ տնտեսության տասնյակ հազարավոր ձեռնարկությունների նկատմամբ այսօր ընդամնեը 170 ստուգաթերթ է գործադրվում: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում