Սևանի պետական քոլեջում կպատրաստվեն արևային էներգամատակարարներ

Սևանի պետական քոլեջում կպատրաստվեն արևային էներգամատակարարներ

«Արևային էներգիա» նախագիծը «Վերականգնվող էներգիաներ» ծրագրի բաղադրիչներից է: Այն օգնելու է հայկական ընտանիքներին արևային, ջերմային և ֆոտովոլտային համակարգերի տեղադրման գործում, ինչը թույլ կտա ունենալ անվճար տաք ջուր և էներգիա:

Սևանի պետական քոլեջը, որտեղ նոր ուսումնական տարում կգործի ռոբոտիկայի և արդյունաբերական ավտոմատացման լաբորատորիան և որտեղ կպատրաստվեն արևային էներգամատակարարներ ու էներգախնայողներ, ևս անցավ արևային ջերմամատակարարման: Համակարգն արևի էներգիայով 24 ժամ տաք ջուր կմատակարարի հաստատության սանհանգույցին ու խոհանոցին:

Ծրագրի հաջողությունը մեծապես կախված է հիմնարկ-ձեռնարկությունների ակտիվությունից: Դրանց ներկայացուցիչները գալիս-հետաքրքրվում, ոմանք էլ արևային համակարգին անցնելու հայտեր են ներկայացնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում