ՆՆարե Ոսկանյան

ԱԺ պատգամավորների այս ամսվա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

ԱԺ պատգամավորների այս ամսվա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի դեմ պայքարի  հաշվեհամարին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել նշելով՝

 
«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք՝ ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին: Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։
 

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում