ՄՄարի Կոստանյան

Բազմամիլիարդանոց օգնության փաթեթ ԱՄՆ-ում

Բազմամիլիարդանոց օգնության փաթեթ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ստորագրելով, օրենքի ուժ է տվել արտակարգ իրավիճակի պայմաններում օգնության փաթեթին, որն ուղղված է կորոնավիրուսի համավարակի պատճառով ամերիկացիներին հասցված տնտեսական լուրջ վնասը մեղմելու գործընթացին: Ամերիկյան ընտանիքներին աջակցող փաթեթը ներառում է դրույթներ, որոնք ենթադրում են վարակված աշխատողների հիվանդության պատճառով վճարովի արձակուրդ և COVID-19-ի անվճար թեստավորում: Թեմային անդրադարձել է Business Today պարբերականը: Օրինագիծը վերաբերում է բազմամիլիարդանոց փաթեթին: Այն ներառում է նաև գործազրկության ապահովագրություն, սննդի օգնություն և դաշնային ֆինանսավորում բուժօգնության համար:

Նախքան ԱՄՆ նախագահի կողմից օրենքին ուժ տալը փաթեթը հաստատվել է Ներկայացուցիչների պալատում՝ ձայների 363-40, և Սենատում՝ 90-8 հարաբերակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում