ՎՎարդան Հովսեփյան

ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին

ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին

Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝  ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշել է զգուշացում տալ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում