Լոռու մարզի Չկալով համայնքը հիմնովին նորոգված խմելու ջրագիծ ունեցավ

Լոռու մարզի Չկալով համայնքը հիմնովին նորոգված խմելու ջրագիծ ունեցավ

Լոռու մարզի Չկալով գյուղի մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը:

Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել է համայնքային բյուջեի սղության պատճառով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ:

Գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրն ու ջրագիծն օրհնել է Գուագարաց թեմի առաջնորդը, իսկ տեղի ունեցած հանդիսությանը ելույթ են ունեցել հովանավորները, մարզային ու հոգեւոր իշխանության ներկայացուցիչներն ու Չկալովի համայնքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում