Վերականգնվել են Հայաստանի տարածքում գործող մի շարք ջրամբարներ

Վերականգնվել են Հայաստանի տարածքում գործող մի շարք ջրամբարներ

Մարմարիկի ջրամբարի վերականգնված պատվարն ունի 55 մ բարձրություն և 24 մլն խմ ընդհանուր ծավալ: Այն հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը և նվազեցնել Սևանա լճից ջրի բացթողումները: Շահագործման առաջին տարում՝ 2012-ին, ջրամբարը լցվել է 6 մլն խմ-ով, այսօր այն 3 անգամ ավելացրել է իր ջրաքանակը:

Մեկ այլ՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը նախատեսվում է իրականացնել  զարգացման ֆրանսիական գործակալության տրամադրած վարկի և Հայաստանի համաֆինասավորման միջոցներով: Ըստ Կոմիտեի նախագահի՝ շինարարությունը կտեւի 5 տարի:

Հայաստանում գործում է 37 Ջրօգտագօրծողների միություն, որոնք սպասարկում են 131 000 հա հողատարածք: Ավարտվել է Աչաջրի, Մեծամորի, Ավշար-Այգևանի, Արմաշի, Զովքի և մի շարք պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգման աշխատանքների մրցութային փուլը. մեկնարկել է շինարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում