ԳԳոհար Սիմոնյան

Կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հասավ 52-ի. Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հասավ 52-ի. Թորոսյան

Րոպեներ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հաղորդեց, որ «բացի այն թվերից, որ քիչ առաջ պաշտոնապես հաղորդվել են, առկա է կորոնավիրուսի հաստատված ևս 7 դեպք»:

Դա նշանակում է, որ այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 52-ի:

Թեմայի վերաբերյալ Ֆեյսբուքում հաղորդագրություն տարածեց  նաև Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն), հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ»,- գրել է խոսնակը:

Հիշեցնենք, որ տվյալների պաշտոնական թարմացումից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ արտակարգ դրության հաստատումը երկրում ադեկվատ որոշում էր: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում