ԳԳոհար Սիմոնյան

Առողջապահության նախարարությունը կամավորներ է փնտրում

Առողջապահության նախարարությունը կամավորներ է փնտրում

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

  • Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
  • Թարգմանիչներ
  • Տվյալների բազա լրացնողներ
  • Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Խնդրում եմ, [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`

  • Անուն, ազգանուն,
  • հեռախոսի համար, մարզ/քաղաք
  • առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում