Հայ-չինական բարեկամության մեծ տոն Չինաստանում

Հայ-չինական բարեկամության մեծ տոն Չինաստանում

Ազգային մշակույթի ամբողջ բազմազանությամբ նախորդ շաբաթ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ղեկավարած հայաստանյան պատվիրակությունն արդի հայկական արվեստը ներկայացրեց Չինաստանում: Մշակութային օրերի մեկնարկը տրվել է Պեկինի Տյանցյաո թատրոնում, որտեղ ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարները:

Անդրադառնալով Մետաքսի Մեծ ճանապարհին՝ Հայաստանի մշակույթի նախարարը փաստել է, որ նախորդ տարի Հայաստանում անցկացվել է «Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին» փառատոնը և առաջարկել ևս մեկ անգամ նմանատիպ մի ծրագիր իրականացնել: Նախարարները պայմանավորվել են նաև, որ Պեկինի «Հիշողություն և երազանք» խորագրով 6-րդ բիենալեին Հայաստանը կմասնակցի հատուկ ցուցադրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում