Գիտնականներն ուզում են ուղղել երկրի պտույտի անհամաչափությունը

Գիտնականներն ուզում են ուղղել երկրի պտույտի անհամաչափությունը

Գիտնականները  լրացուցիչ մեկ վայրկյան են նվիրում անվերջ շտապող, բայց այդպես էլ ոչինչ չհասցնող մարդկանց: Իրականում օրվա մեջ 25-րդ ժամ երազող խիստ զբաղվածները թող չշտապեն ուրախանալ: Այդ լրացուցիչ վայրկյանը պարզապես երկրի պտույտի անհամաչափությունն  է ուղղում:

Լրացուցիչ վայրկյանը, որը վերացնում է  երկրի անհամաչափ պտույտի պատճառով ատոմային և աստղագիտական ժամանակների միջև տարբերությունները, համաշխարհային ժամանակին ավելացվել է 2012-ի հունիսի 30-ին: Այս որոշումն ընդունվել է Երկրի պտույտի միջազգային ծառայության կողմից: Աստղադիտարանի չափումները ցույց են տվել, որ Երկրի պտույտն այժմ հետ է մնում ատոմային ժամանակից օրական մոտավորապես 1 միլիվայրկյան:

Գիտնականները, սակայն, մինչև այժմ էլ վիճում են: Մի մասը կտրականապես դեմ է լրացուցիչ վայրկյանի ավելացմանը, մյուսները կարծում են, որ 20-30 տարի հետո այդ վայրկյանը կվերածվի րոպեի ու կխախտի մարդկության գիշերվա և ցերեկվա ընկալումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում