Ինչպես պետք է ինքնամեկուսանալ. Առողջապահության նախարարության ցուցումները

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում մանրամասնել է ինքնամեկուսանալու կանոնները.
«Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել՝ գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Հետևեք հետևյալ ցուցումներին.
- Մնացե՛ք տանը
- Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
- Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
- Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
- Փակե՛ք բերանը և քիթը փռշտալիս և հազալիս
- Հաճախակի՛ լվացեք ձեռքերը
- Առանձնացրե՛ք տնային պարագաները
- Հյուրեր մի՛ ընդունեք
- Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
- Հերմետիկ փակեք աղբամանը
- Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում, կամ՝ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»:









