Բուսաբանականում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 15 հա խոտածածկ տարածք

Բուսաբանականում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 15 հա խոտածածկ տարածք

Հուլիսի 25-ի կեսօրին Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացվել Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հետմիջօրեին հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 կանչ: Ե՛վս երեք մարտական հաշվարկ է մեկնել հրդեհի տարածք: Հրդեհը մարվել է ժամը 16-ի սահմաններում: Նախարարությունից փոխանցում են, որ Բուսաբանական այգում այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում