ԳԳայանե Թամամյան

Քաղաքապետն Էջմիածնի բնակիչներին ինքնամեկուսանալու կոչ է անում

Քաղաքապետն Էջմիածնի բնակիչներին ինքնամեկուսանալու կոչ է անում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է անում զերծ մնալ Էջմիածին-Երևան և հակառակ ուղղությամբ անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսիների ծառայություններից:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:
Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է:

Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի, և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում