ԳԳոհար Սիմոնյան

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:
Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման և հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ իրավիճակի և վարակի մասին բնակչությանը պարբերաբար իրազեկելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությամբ Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մարտի 14-ից 23-ը դադարեցնելու վերաբերյալ:

Չեղարկվել են մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները: Միաժամանակ հանձնարարվել է ուսումնական հաստատություններում ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում