Լոնդոնի հեղինակավոր բեմերից մեկում Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ է կազմակերպվել

Լոնդոնի հեղինակավոր բեմերից մեկում Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ է կազմակերպվել

Բրիտանական ֆիլհարմոնիկ ամենահեղինակավոր դահլիճներից մեկում՝ «Կադոգանում», տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստան» շարքի 5-րդ համերգը:

Մասնակցել են վիրտուոզ երաժիշտներ ու դասականի լեգենդար մենակատարներ: Հնչել են Բախի ու Բրամսի ստեղծագործությունները:

«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր, լեգենդար Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը  համերգը նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մինչեւ համերգի սկիզբը «Կադոգան» հեղինակավոր համերգասրահի բեմից Հայ Դատի պահանջը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպես Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում