ԳԳոհար Սիմոնյան

Էրդողանը հունական իշխանություններին «ֆաշիստ» է անվանել

Էրդողանը հունական իշխանություններին «ֆաշիստ» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Հունաստանի իշխանություններին՝ Թուրքիայի տարածքից սիրիացի փախստականների առաջխաղացումը կասեցնելու համար:

«Ոչ մի տարբերություն չկա այն ամենի միջև, ինչ մենք տեսնում ենք Հունաստանի հետ սահմանին և նացիստների արածի միջև: Մարտական ​​քարթրիջներ, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկանում են փրկել իրենց կյանքը, որոնք ուզում են իրենց երեխաներին ավելի լավ ապագա տալ: Սա բարբարոսություն է բառի իրական իմաստով»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին՝ Մերձավոր Արևելքից մարդկանց ամենաակտիվ միգրացիայի փուլում, Եվրամիությունը պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ, որի համաձայն՝ Անկարան պետք է ը միլիարդ դոլարի դիմաց ընդուներ բոլոր փախստականներին: Ընդ որում, Թուրքիային խոստացվեց նաև արագացնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը:

Իդլիբում վերջին սրացումներից հետո, սակայն, Թուրքիայի նախագահը որոշեց շանտաժի ենթարկել ԵՄ երկրներին և հայտարարեց սահմանը բացելու մասին: Հաշված ժամեր անց Հունաստանի սահմանին տասնյակ հազարավոր փախստականներ կուտակվեցին, որոնց ներհոսքը կասեցնելու նպատակով իշխանությունները ներգրավեցին ոչ միայն սահմանապահներին, այլև ոստիկանության հատուկջոկատայիններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում