ԱԱննա Ավետիսյան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում