Կառավարությունը հավանության արժանացրեց «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» հնգամյա ծրագիրը

Կառավարությունը հավանության արժանացրեց «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» հնգամյա ծրագիրը

Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետով 80 000 հիվանդ, որոնցից 450-ը երեխաներ են։ «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը նախատեսում է անվճար ինսուլին տրամադրել շաքարային դիաբետ ունեցող 0-18 տարեկան երեխաներին ու 18-22 տարեկան երիտասարդներին։ Ծրագիրը նաև նախատեսում է տրամադրել ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ, որոնք, մասնագետների խոսքով, էականորեն փոխում են շաքարային դիաբետով հիվանդների կյանքի որակը:

Ըստ ծրագրի՝ բոլոր շահառուներին ավանդական ներարկիչների փոխարեն նաեւ կստանան ինսուլինային գրիչ-ներարկիչներ։ Դրանք թույլ են տալիս նախ երեխաների վախից խուսափել, բացի այդ՝ չունեն պահպանման ռեժիմ, ինչը սովորական ինսուլինային սրվակի դեպքում կարևոր է։ Գրիչ-ներարկիչների դեպքում նաև դոզավորման համակարգն է հեշտացված:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում