ԳԳոհար Սիմոնյան

Իրանը ձեռնարկել է գեներալ Սոլեյմանիի սպանության միջազգային հետաքննություն

Իրանը ձեռնարկել է գեներալ Սոլեյմանիի սպանության միջազգային հետաքննություն

Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հայտարարել է, որ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետաքննությունն ազգային շահերի պաշտպանության և ճնշվածներին պաշտպանելու օրինակ է:

«ԱՄՆ կառավարության այս ահաբեկչական քայլը պետք է քննարկել միջազգային, քաղաքական, ռազմական  և դատաիրավական հարթություններում: Գեներալ Սոլեյմանիի սպանությունը հետաքննող կոմիտեն պետք է ձեռնարկի ճշգրիտ  իրավական քայլեր, որպեսզի բացի ԱՄՆ-ում իշխող ռեժիմի դատապարտումից, համաշխարհային հանրության առջև նույնպես բացահայտվի այդ ռեժիմի խայտառակ ինքնությունը»,- նահատակ գեներալի սպանությունը հետաքննող հանձնաժողովի նիստում ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ԻԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ուժերի ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին ու նրա զինակցները սպանվեցին 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ԶՈՒ-ի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում