Խոսող կոթողներ. Բուրջ ալ Արաբ

Խոսող կոթողներ. Բուրջ ալ Արաբ

Արաբական աշտարակը՝ առագաստի տեսքով գեղեցիկ կառույցը, ժամանակակից Դուբայի խորհրդանիշն ու աշխարհի միակ 7-աստղանի հյուրանոցն է: Արհեստական կղզու վրա կառուցված ձեռակերտ կոթողը բարձր տեխնոլոգիաների և արևելյան շքեղ ճարտարապետական ոճերի խառնուրդ է: Մեգա կառույցի շինարարությունը վստահվեց խիզախ և նորարարական գաղափարներով լի երիտասարդ և գրեթե անփորձ ճարտարապետների խմբին:

Առագաստ-հյուրանոցը պետք է լիներ նույնքան խորհրդանշական, որքան Փարիզի Էյֆելյան Աշտարակը, Սիդնեյի օպերայի շենքը կամ Նյու Յորքի  Ազատության արձանը: Դրա համար որոշվեց կառույցին տալ պարզ, սակայն  յուրահատուկ տեսք: 321 մ բարձրությամբ Բուրջ ալ Արաբը կառուցելու համար պետք էր նախ ստեղծել արհեստական կղզի`ափից 2 կմ հեռավորության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում