ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Մարտի 10-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված աշխատանքները և պլանավորված միջոցառումների հետագա ընթացքը, ներկայացվել առաջարկություններ համագործակցության շրջանակում նոր նախաձեռնությունների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում