ՆՆարե Ոսկանյան

MY-HEALTH.PDF. մի՛ բացեք այս անվամբ էլ. նամակը՝ այն կվնասի ձեր համակարգիչը

MY-HEALTH.PDF. մի՛ բացեք այս անվամբ էլ. նամակը՝ այն կվնասի ձեր համակարգիչը

Մի՛ բացեք  էլեկտրոնային նամակները, որոնք վերաբերում են կորոնավիրուսից առողջանալուն, դրանք կվնասեն ձեր համակարգիչը: Այս մասին տեղեկացնում է.express.co.uk-ը:

Մարդիկ շարունակում են վախենալ կորոնավիրուսով վարակվելուց, և կիբեռհանցագործները փորձում են այն օգտագործել՝ խաբեությամբ էլ. փոստի միջոցով վիրուսներ տարածելով ու հափշտակելով տվյալներ:

Կիբերհանցագործները թիրախավորում են խոցելի մարդկանց և էլ. փոստով խաբեությամբ ուղարկում են հայտարարություններ, իբր դրանք  ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Ոչնչի չկասկածող մարդիկ նամակը բացելուց հետո MY-HEALTH.PDF անվամբ ֆայլ են ստանում, որն առաջարկում է առողջության մասին հոգ տանելու պարզ և արագ միջոցներ:

Նշվում է, որ համաձայն MalwareHunterTeam-ի՝ որը հայտնաբերել է այդ սփամ արշավը, հարձակումը կարող է շարունակվել: Սփամ արշավի միջոցով կարող են գողանալ բանկային վավերապայմաններ, գաղտնաբառեր, անձնական տվյալներ: Այդ սպառնալիքից խուսափելու համար ԱՀԿ-ն այժմ ձեռնպահ է մնում էլ. փոստով խորհուրդներ ուղարկելուց: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում