Կոմեդիայի Էյնշտեյնը հուլիսի 21-ին կդառնար 64 տարեկան

Կոմեդիայի Էյնշտեյնը հուլիսի 21-ին կդառնար 64 տարեկան

«Եթե կանայք կառավարեին աշխարհը` պատերազմներ չէին լինի, այլ ինտեսիվ քննարկումներ ամեն 28 օրը մեկ: Ռոբին Ուիլյամսի կատակները չունեին ոչ  ռասսա, ու ոչ էլ կրոն: Նա չէր նեղացնում, նա կատակում էր: Նկարահանվել է մոտ 100 կինոնկարում է և համարվել «կոմեդիայի Էյնշտեյն»:

1987-ին նա խաղաց պացիֆիստ Էդրիան Քրոնաուերի դերը` «Բարի առավոտ, Վիետնամ» ֆիլմում, որի շնորհիվ Օսկարին նոմինացվեց լավագույն տղամարդու դերակատարման համար:

Նա խաղաց նաև «Ո՞ւր են տանում երազանքները» ֆիլմում, և նրա երազանքները չգիտես` ուր տարան: 20-ամյա դադարից հետո Ռոբին սկսեց նորից խմել, ապա անցավ բուժման կուրս: Դրան հաջորդեց խորը դեպրեսիան:

Ռոբինի մասին թերթերը շատ էին գրում, բայց որ մարդկանց սիրելիի մասին մի օր թերթում կկարդան, որ ինքնասպանություն է արել, ոչ ոք չէր կարող ենթադրել: Կյանքի օրոք Ռոբին ասում էր, որ պետք չէ երբևէ ինչ-որ բանից վախենալ, վատագույն դեպքում, թող վախը ներշնչանք լինի մարդուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում