ԳԳոհար Սիմոնյան

Հավաք-խորհրդակցություն՝ ԶՈՒ Գլխավոր շտաբում

Հավաք-խորհրդակցություն՝ ԶՈՒ Գլխավոր շտաբում

Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիա­վորումների շտաբերի պետեր, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համա­կարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում