ՎՎարդան Հովսեփյան

ՌՈ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ

ՌՈ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ (սմարթֆոններ), որոնք վերադարձվում են զինծառայողների ծնողներին։

Գործընթացը շարունակվում է, և ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ ընդգծել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի և արատավոր երևույթների բացառման ուղղությամբ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, հանձնարարականներ տվել ռազմական ոստիկանության տարբեր օղակների ղեկավարներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում