Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը նվեր է ստացել եզակի հավաքածու

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը նվեր է ստացել եզակի հավաքածու

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդը համալրվել է հին դրամների բացառիկ հավաքածուով: Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանը թանգարանին է նվիրել հայկական դրամների իր հավաքածուն, ինչպես նաև Տիգրան Մեծի մատանու ագաթե քարը՝ արքայի դիմաքանդակով:

Հավաքածուն, որը բաղկացած է հին մետաղադրամների և թղթադրամների 168 նմուշներից, աչքի է ընկնում հազվագյուտ դրամներով։ Մասնավորապես, խոսքը Տիգրան Մեծի, Արտավազդ Երկրորդի և Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանների դրամանմուշների մասին է: Հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությունն ու ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2015-ի հուլիսի 18-ին: Միջոցառմանը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում