ԳԳոհար Սիմոնյան

Այսօր Իրանը տոնում է աշխարհի շիաների առաջին առաջնորդ իմամ Ալիի ծննդյան օրը

Այսօր Իրանը տոնում է աշխարհի շիաների առաջին առաջնորդ իմամ Ալիի ծննդյան օրը

Այսօր մեր հարևան Իրանում տոնում են աշխարհի շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի ծննդյան օրը: Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը, հավելելով, որ չնայած կորոնավիրուսին՝ Իրանում տոնական տրամադրություն է իշխում:

Ալի Իբն Աբի Թալեբը ծնվել է Մեքքայում: Պատանի հասակից նա դաստիարակվել է իսլամի մեծ մարգարեի մոտ, և առաջինն էր, ով ընդունեց իսլամը։ Մոհամմեդ մարգարեի կողմից իսլամի քարոզչության ու տարածման բոլոր փուլերում Էմիրապետ Ալին եղել է մարգարեի գլխավոր աջակիցը։ 

Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում Իմամ Ալիի բարեբաստիկ ծննդյան օրը հռչակվել է որպես «Հայրերի օր»։

1lurer.am-ը շնորհավորում է մեր բարեկամ երկրի քաղաքացիներին՝ Իրանի համար շատ կարևոր այս տոնի կապակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում