ՌՌոզա Խաչատրյան

Միշտ էլ հավանել եմ Մխիթարյանի խաղը. Արտետա

Միշտ էլ հավանել եմ Մխիթարյանի խաղը. Արտետա

Միշտ էլ հավանել եմ Մխիթարյանի խաղը` Goal-ին ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերադարձի հավանականության մասին խոսելիս:

«Նա այն տեսակի ֆուտբոլիստ է, որ կարող է հարմարվել ցանկացած թիմի խաղի, երբ իր լավագույն մարզավիճակում է, նա պարզապես պետք է կայունություն մտցնի իր խաղում. դա այն է, ինչի կարիքը մենք ունենք: Մենք ուշադրությամբ հետևում ենք այն ֆուտբոլիստների խաղին, որոնք մեզ են պատկանում ու վարձավճարով խաղում են այլ թիմերում: Միկին վերջին խաղերին իրեն հրաշալի է դրսևորում: Մենք գիտենք՝ ինչ խաղացող է նա, գիտենք նրա անցյալը. մենք կդիտարկենք նրան վերադարձնելու հնարավորությունը»,- նշել է իսպանացի մարզիչը:

Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է «Արսենալին», նա վարձավճարով այս մրցաշրջանում հանդես է գալիս «Ռոմայում»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում