ԳԳոհար Սիմոնյան

Հաստատվել են բարձր ռիսկայնությամբ երկրներից Վրաստան մուտք գործելու պայմանները

Հաստատվել են բարձր ռիսկայնությամբ երկրներից Վրաստան մուտք գործելու պայմանները

Բարձր ռիսկայնությամբ երկրներից Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել երկշաբաթյա կարանտին: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության համապատասխան վարչությունը:

Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդն, ըստ նույն աղբյուրի, այսօր հերթական նիստն է անցկացրել:

«Վրաստանի սահմանը հատելիս գործում են որոշ սահմանափակումներ ինչպես Վրաստանի, այնպես էլ արտասահմանյան երկրների քաղաքացիների համար: Մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային բարձր ռիսկայնությամբ երկրներից հայրենիք վերադառնալիս Վրաստանի քաղաքացին պարտավոր է սահմանային անցակետում անցնել ստուգում և 14-օրյա պարտադիր կարանտին: Վրաստան մուտք գործած արտասահմանյան երկրների քաղաքացիները, որոնք վերջին 14 օրերի ընթացքում գտնվել են կամ ճամփորդում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային բարձր ռիսկայնությամբ երկրներում, կենթարկվեն ինտենսիվ ստուգման և կա՛մ կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին, կա՛մ սահմանին կներկայացնեն կորոնավիրուսի (COVID -19), ստուգման PCR տեղեկանք, որը պետք է տրված լինի մեկնման երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից, իսկ տարանցիկ ուղևորության դեպքում՝ տարանցիկ երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից»,- նշված է նիստից հետո կառավարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ, իսկ փետրվարի 6-ին Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի միանգամից 5 դեպք, Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց Իտալիայի ուղղությամբ օդային փոխադրումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում