Քննարկվեց համաշխարհային ուսումնական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը

Քննարկվեց համաշխարհային ուսումնական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը

Միջազգային կրթական համագործակցության տարբեր ծրագրերով Հայաստանը շարունակում է ձգտել կրթության որակի բարելավմանը: «Այբ» ավագ դպրոցը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությամբ և «Լույս» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին ներկայացրել են կրթական կարևոր նախաձեռնություն: Խոսքը համաշխարհային ուսումնական լաբորատորիաների ստեղծման ծրագրի մասին է: Դրա նպատակն է խթանել դասընթացի մասնակից աշակերտների գործնական գիտելիքները: 

Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մինչև 2019-ի ավարտը Հայաստանի 13 և Արցախի 1 դպրոց ամբողջությամբ կանցնեն Արարատյան բակալավրիատ ծրագրին: Մասաչուսեթսի ինստիտուտի հետ համագործակցությամբ սեպտեմբերի մեկին այստեղ դռները կբացի Հայաստանում ու նաև տարածաշրջանում առաջին ֆաբլաբը: Նոր լաբորատորիան հնարավորություն կտա կատարելագործել հայ երեխաների IT գիտելիքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում