ՎՎարդան Հովսեփյան

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօրվանից դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ ծառայության համար։

«Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:
Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում