ՎՎարդան Հովսեփյան

Ձեռնպահ մնալ բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելուց. Արցախի ՊՆ

Ձեռնպահ մնալ բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելուց.  Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ.

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է:

Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, խոր մտահոգություն հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը և դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման և ամրապնդման համար:

Հավաստիացնում ենք, որ զինված ուժերը, հանդիսանալով մեր ժողովրդի համահավաքությունն ու միասնականությունը խորհրդանշող բացարձակ արժեք, երբևէ չի ունեցել և չունի որևէ քաղաքական երանգ կամ կողմնորոշում: Այն, ինչպես միշտ, եղել ու կմնա մեր ազգային իղձերի ու նպատակների իրագործման առաջնագծում և միայն ու միայն կառաջնորդվի Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու սրբազան առաքելությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարևորության միջոցառումների, այդ թվում՝ նաև առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին և հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում