ՎՎարդան Հովսեփյան

Միջոցառում Արցախում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին

Միջոցառում Արցախում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին

Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոս, «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում մարտի 5-ին կազմակերպվել է խորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյակին: Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակից զինվորականները ծաղիկներ են խոնարհել նվիրյալ հայորդու և բրիգադի բոլոր զոհված հերոսների հիշատակին:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյան մարդու, զինվորականի, պետական ու ազգային գործչի կերպարին՝ բանակի հրամանատարը բարձր է գնահատել նրա առանցքային դերակատարումը մեր համազգային խնդիրների կատարման համատեքստում՝ նշելով, որ մեծ հայի օրինակը ուղենշային պետք է լինի նաև մերօրյա հայրենյաց պաշտպանների համար:

Իր ելույթում զորամասի հրամանատարը խոստովանել է, որ այսօր էլ մարտական ու գաղափարադաստիարակչական պատրաստության ամենօրյա աշխատանքները կազմակերպելիս դիմում են Սպարապետի օգնությանը՝ նրա գաղափարներով մոտիվացնելով անձնակազմին և մղելով վերջիններիս նոր ծառայողական արարումների:

Վազգեն Սարգսյանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր շարանցումով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում