ՎՎարդան Հովսեփյան

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Խադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 25 հազար եվրոյի չափով:

«Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները անհիմն են և միտված են լրագրողական գործունեությունը սահմանափակելուն»,- ասված Է հայտարարության մեջ:

Բաքվից արձագանքել են ՄԻԵԴ-ի վճռին. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտնել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:

«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստի կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը:

Սա արդեն երրորդ որոշումն Է հօգուտ Իսմայիլովայի, որը պայքարում Է իր իրավունքների և պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում