ՎՎարդան Հովսեփյան

Վրաստանում կոչ են արել բարևելիս չհամբուրվել

Վրաստանում կոչ են արել բարևելիս չհամբուրվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կոչ է անում բնակիչներին՝ կորոնավիրուսը կանխելու նպատակով միմյանց ձեռք չսեղմել և չհամբուրել: Այս մասին հայտնում է Aliq Media-ն: 

«Ողջունեք միմյանց միայն ձեռք բարձրացնելով. սա ծիծաղելի չէ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեն նաև նշել է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հետևաբար անհրաժեշտ է պաշտպանել անձնական հիգիենան, ձեռքերը հաճախակի լվանալ:

Գամկրելիձեի խոսքով՝ առողջապահական համակարգը պատրաստ է կառավարել և կանխել կորոնավիրուսային դեպքերը:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 27-ին: Վիրուսը հաստատվել էր Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից Ադրբեջանի տարածքով Վրաստան էր ժամանել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում